Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)

Հոգեբույժները նշել են «Facebook-դեպրեսիայի» նշանները

Հոգեբույժները նշել են «Facebook-դեպրեսիայի» նշանները

Ինչպես ասվում է՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Այս պնդումը վերաբերվում է նաև սոցիալական կայքերին, գրում է Вести-ն՝ հղում անելով ամերիկյան KSL պորտալին։ Բացահայտ առավելություններից զատ, 21-րդ դարի այս անբաժանելի մասնիկն ունի նաև մի շարք թերություններ։

 

«Facebook-դեպրեսիա» տերմինն արդեն գրեթե պաշտոնական է դարձել օտարերկրյա հոգեբույժների համար։ 2011թ. ԱՄՆ-ում հրապարակվել են մի շարք գիտահանրամատչելի հոդվածներ, որոնցում ասվում է, որ ցածր ինքնագնահատականով մարդիկ կարող են ընկնել երկարատև դեպրեսիայի մեջ՝ համեմատելով իրենց կյանքն այլոց կյանքի հետ։ Օրինակ՝ ընկերների կողմից տեղադրված նկարները, որոնք արվել են տաք երկրներում կամ հանգստի ժամանակ, կարող են նախանձ առաջացնել և, որպես արդյունք, տրամադրության կտրուկ անկման պատճառ դառնալ անկայուն հոգեկան ունեցող մարդկանց համար։

 

Սոցկայքի օգտատերերը կարող են նաև ժամեր անցկացնել համակարգչի առաջ՝ փորձելով ապացուցել իրենց ընթերցողներին (իսկ ամենակարևորը՝ իրենք իրենց), որ իրենց կյանքը պակաս հագեցած չէ։ Ստանալով բավական քանակությամբ հիացած մեկնաբանություններ՝ «ցանցային մելամաղձոտ մարդիկ» կարճ ժամանակով հանգստանում են։ Հակառակ դեպքում՝ նրանց վիճակը միայն կարող է վատանալ։

 

Բացի այդ, դեպրեսիայով տառապող մարդիկ հակված են շփոթել իրական ընկերներին Facebook-ընկերների հետ՝ շատ հաճախ դժգոհելով, որ վերջիններս չեն արդարացնում իրենց սպասումները։

 

Նրանք հաճույքով մեկնաբանում կամ «Like» են դնում գրառումներին, սակայն անձնական հանդիպման կամ զրույցի համար, որպես կանոն, ժամանակ չունեն։ Այսպիսով, որքան էլ զարմանալի է, համացանցային ընկերների քանակի մեծացումը միայն բարձրացնում է սթրեսի հավանականությունը, հայտնում է Huffington Post-ը։

 

Էդինբուրգի բիզնեսի դպրոցի ներկայացուցիչների կարծիքով՝ «Facebook-դեպրեսիա» ունենալու հավանականությունը մեծանում է, եթե տվյալ օգտատիրոջ ընկերները տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներ են։ Շոտլանդացի սոցիոլոգները հարցում են կատարել 300 օգտատերերի շրջանում այն հարցի վերաբերյալ, թե որտեղ են ծանոթացել մարդկանց հետ, ում հետագայում ավելացրել են իրենց ընկերների թվում։ Տարբերակները հետևյալն էին՝ «ինստիտուտ», «աշխատավայր», «ակումբ» և այլն։

 

Պարզվել է՝ մարդիկ, ովքեր չեն կարողացել Facebook-ում ներկայացնել իրենց մասին այնպիսի տեղեկություն, որը հետաքրքիր կլիներ բոլոր ընկերներին, առավել շատ են սթրես տարել։

 

 Շոտլանդացի հետազոտողները պարզել են նաև, որ.

 

  1. Հարցվածների միայն մեկ երրորդն է Facebook-ում օգտվում հրապարակվող տեղեկություններն ընկերների մի մասից թաքցնելու հնարավորությունից։
  2. Facebook-ի օգտատերերի ընկերների թվում կան միջին հաշվով 7 տարբեր սոցիալական խմբերի պատկանող մարդիկ։ Ընդ որում՝ շատ ուշադիր նրանք հետևում են միայն այդ խմբերից երեքին պատկանող ընկերներին՝ անտեսելով մյուսներին։
  3. Հարցվածների ավելի քան 63%-ն ընկերություն է անում իրենց նախկին սիրելիների հետ և միայն 53%-ը՝ ներկաների։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դեպրեսիայից բուժման վիճակագրական տվյալների ամփոփում. news.am
Դեպրեսիայից բուժման վիճակագրական տվյալների ամփոփում. news.am

Դեպրեսիայից բուժվելուց հետո 100 մարդուց ընդամենը 39-ը կարող է հոգեպես առողջ եւ բուժված համարվել, պնդում են Տորոնտոյի, Այովայի եւ Նյու Յորքի գիտնականները: Նրանք վերլուծել են 2012-ին Կանադայում անցկացված գլոբալ...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Արյան փորձաքննությունը կօգնի դեղ ընտրել ընկճախտի դեմ. բրիտանացի գիտնականներ. 1in.am
Արյան փորձաքննությունը կօգնի դեղ ընտրել ընկճախտի դեմ. բրիտանացի գիտնականներ. 1in.am

Լոնդոնի Թագավորական քոլեջի բժիշկները պնդում են, որ արյան փորձաքննության իրենց մեթոդը կօգնի ավելի ճիշտ նշանակել դեղեր ընկճախտով տառապողներին՝ հայտնում է BBC-ն...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն
Վիրտուալ իրականությունn օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ. tert.am
Վիրտուալ իրականությունn օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ. tert.am

Լոնդոնի Համալսարանական քոլեջի հոգեբաններն ապացուցել են, որ վիրտուալ իրականության կիրառմամբ թերապիան դրական է ազդում դեպրեսիայից ու անհանգստությունից տառապող մարդկանց վրա...

Դեպրեսիայից տառապող մարդկանց մեջքն ավելի հաճախ է ցավում. news.am
Դեպրեսիայից տառապող մարդկանց մեջքն ավելի հաճախ է ցավում. news.am

Նման եզրակացության են հանգել Սիդնեյի համալսարանի (University of Sydney) գիտնականները՝ վերլուծելով 11 հետազոտությունների արդյունքները...

ԼՈՒՐԵՐ: Ցավ
Հետազոտությունը ցույց է տվել, թե մարդու վրա ինչպես են ազդում ընկճախտային մտքերը. 1in.am
Հետազոտությունը ցույց է տվել, թե մարդու վրա ինչպես են ազդում ընկճախտային մտքերը. 1in.am

Համաձայն Տեխասի համալսարանի վերջին հետազոտության` ընկճախտը կարող է բացասական ազդեցություն ունենալ հիշողության վրա, գրում է NDTV-ն: Նույնիսկ ընկճախտային մտքերն են բացասաբար ազդում հիշողության վրա...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Հակադեպրեսանտները կանանց մոտ մեծապես ավելացնում են կոտրվածքներ ստանալու ռիսկը. 1in.am
Հակադեպրեսանտները կանանց մոտ մեծապես ավելացնում են կոտրվածքներ ստանալու ռիսկը. 1in.am

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ այն կանայք, ովքեր հակադեպրեսանտների օգնությամբ փորձում են ձերբազատվել դաշտանադադարի ախտանիշներից, 76 տոկոսով...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն Լրահոս կանանց համար
Ընկճախտի մեջ գտնվող մարդիկ ձգտում են խորացնել իրենց վիճակը. հետազոտություն. tert.am
Ընկճախտի մեջ գտնվող մարդիկ ձգտում են խորացնել իրենց վիճակը. հետազոտություն. tert.am

Գիտնականները պարզել են, որ ճնշված, ընկճախտի վիճակում գտնվող մարդիկ չեն ձգտում այն բարելավել, այլ ընդհակառակը՝ ամեն ինչ անում են իրավիճակն ավելի...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մարդկանց դժբախտ են դարձնում նրանց ավելի հեշտ կառավարելու համար. news.am
Մարդկանց դժբախտ են դարձնում նրանց ավելի հեշտ կառավարելու համար. news.am

Երջանիկ եւ սիրող մարդկանց ավելի դժվար է կառավարել, քան դժբախտ մարդկանց: Հենց այդ պատճառով են պետությունների կառավարությունները՝ այդ թվում եւ ԱՄՆ կառավարությունը, անում են ամեն...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
Ասպիրինը կարող է օգնել դեպրեսիայի դեմ պայքարում. news.am
Ասպիրինը կարող է օգնել դեպրեսիայի դեմ պայքարում. news.am

Բացառված չէ, որ դեպրեսիայի իրական պատճառն օրգանիզմում ընթացող բորբոքային գործընթացն է, նշում են Քեմբրիջի համալսարանի մասնագետները: Այս դեպքում դեպրեսիան կարելի է բուժել...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Ընկճախտը հանգեցնում է հոդերի հիվանդությունների. գիտնականներ. 1in.am
Ընկճախտը հանգեցնում է հոդերի հիվանդությունների. գիտնականներ. 1in.am

Գիտնականները պնդում են, որ ընկճախտը հանգեցնում է հոդերի հիվանդությունների: Շվեյցարիայի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 15 տարեկանից բարձր մոտ 14 հազար մարդ, և որոնց մոտ...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Վարդագույն ջրանանուխը արդյունավետ հակադեպրեսանտ միջոց է. tert.am
Վարդագույն ջրանանուխը արդյունավետ հակադեպրեսանտ միջոց է. tert.am

Վարդագույն ռոդիոլան կամ ոսկե արմատը (Rhodiola rosea) վաղուց հայտնի է ավանդական բժշկության մեջ: Այժմ այն հայտնվել է Փենսիլվանիայի համալսարանին կից Պերելմանի բժշկական դպրոցի  գիտնականների...

ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր
Օրվա սննդակարգում երկու մրգի առկայությունը կօգնի ընդմիշտ ազատվել ընկճախտից. 1in.am
Օրվա սննդակարգում երկու մրգի առկայությունը կօգնի ընդմիշտ ազատվել ընկճախտից. 1in.am

Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ օրվա սննդակարգում երկու մրգի առկայությունը կօգնի ընդմիշտ ազատվել ընկճախտից, գրում է...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Յոգան հղի կանանց ազատում է ընկճախտից. 1in.am
Յոգան հղի կանանց ազատում է ընկճախտից. 1in.am

Հղի կանայք, ովքեր տառապում են ընկճախտով, հաճախ հրաժարվում են դեղորայք ընդունել: Նրանցից շատերը չեն հաճախոմ նաև անձնական հոգեթերապևտին: Որոշ ուսումնասիրություններ ցույց են...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար
Դիաբետով տառապողների մոտ ավելի հաճախ է զարգանում տագնապի զգացումն ու դեպրեսիան. news.am
Դիաբետով տառապողների մոտ ավելի հաճախ է զարգանում տագնապի զգացումն ու դեպրեսիան. news.am

Շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ ավելի հաճախ է զարգանում տագնապի զգացումն ու դեպրեսիան՝ ի տարբերություն այլ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց: Այս երեւույթի...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ
Մերսումը, վիտամիններն ու զրույցը կարող են օգնել հաղթահարել դեպրեսիան. news.am
Մերսումը, վիտամիններն ու զրույցը կարող են օգնել հաղթահարել դեպրեսիան. news.am

Դեպրեսիան աշխարհում ամենատարածված հոգեբանական խնդիրներից մեկն է: ԱՄՆ-ում, օրինակ, ամեն 10-րդը տառապում է դեպրեսիայով: Պայքարել դրա դեմ կարելի է հաբերի օգնությամբ, սակայն...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ